Նոր կորոնավիրուս. բնության պատուհա՞ս, թե կենսաբանական զենք, կենսաահաբեկչություն

Նոր` 2019-nCoV կորոնավիրուսը կարող է ունենալ արհեստական ծագում. այս կասկածը հայտնել էինք մեր դեռևս հունվարի 21-ին հրապարակված «Առողջապահության նախարարությունը ձեռնարկո՞ւմ է համապատասխան միջոցներ` Հայաստան նոր կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով» հոդվածում:

Ուշադրություն էինք հրավիրել այն հանգամանքի վրա, որ նոր վիրուսը, կարծես պատվերով, ի հայտ եկավ հենց լուսնային օրացույցով Չինաստանի Նոր տարուց առաջ` ունենալով տարածման ավելի մեծ հնարավորություն, քանի որ այդ ժամանակ միլիոնավոր մարդիկ ճանապարհորդում են երկրով մեկ: Իհարկե, Չինաստանը հետո ստիպված եղավ չեղարկել իր Նոր տարվա միջոցառումները, քանի որ երկիրն արդեն աղետի մեջ էր հայտնվել նույնիսկ առանց դրանց հետևանքով վիրուսի տարածման:

Նշել էինք նաև, որ ԱՄՆ-ը կամ Չինաստանին ոչ բարեկամ որևէ այլ պետություն նոր կորոնավիրուսը կարող էր ստանալ մինչ այդ բնության մեջ գոյություն ունեցող կորոնավիրուսի գենոմը կենսալաբորատորիայում արհեստականորեն փոփոխելով` շատ լավ գիտակցելով, որ նոր վիրուսի ի հայ գալը դեռ ինքնին ապացույց չէ նրա, որ այն ստացվել է արհեստական ճանապարհով: Միշտ էլ կարելի է պնդել, որ նոր վիրուսն առաջացել է մինչ այդ եղած վիրուսի ոչ արհեստական մուտացիայի հետևանքով, ինչը նույնպես բացառված չէ:

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը նոր կորոնավիրուսի ախտանիշների, Հայաստանում դրա վտանգների և այլ հարցերի շուրջ հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նույնպես այն կարծիքն է հայտնել, որ նոր կորոնավիրուսը կարող է լինել կենսաբանական զենք: Հիշեցնելով հայտնի Բիլ Գեյթսի արտահայտությունը, թե մարդկանց թվաքանակը պետք է նվազեցնել պատվաստումների միջոցով, Մարինա Խաչատրյանն ասել է, որ վիրուսը կարող է լինել կենսաբանական զենք: Ավելին` խնդիր կա նաև դրա դեմ պատվաստանյութ կիրառելու պարագայում, որը դեռ գտնված կամ մշակված չէ:

«Մենք ունենք հստակ պատասխան՝ պատվաստանյութերն ազդում են գենետիկ մակարդակով և պարունակում են ԴՆԹ»,- ասել է «Առողջ հանրություն» ՀԿ նախագահը:

Ըստ Մարինա Խաչատրյանի, «Եթե Բիլ Գեյթսն իր տիկնոջ հետ ինչ-որ հետազոտություններ էին անում, ժողով էին հրավիրում և պայմանականորեն կորոնավիրուսի ազդեցությամբ 36 միլիոն մարդու մահ էին կանխատեսում», ապա ինքը համոզված է, որ այդ նույն լաբորատորիայում արտադրված էր անտիդոտ, ինչպես նաև կարող էր լինել պատվաստանյութ:

Նշելով, որ ՁԻԱՀ-ը նույնպես արհեստածին վիրուս է, իսկ որոշ տեղեկությունների համաձայն, այն դեղահաբերը, որոնք արդյունավետ են ՁԻԱՀ-ի դեպքում, այս վիրուսի դեմ ևս որոշակի արդյունավետություն են ցուցաբերում, տիկին Խաչատրյանն ասել է, որ դա հանգեցնում է այն մտքին, որ այս երկու վիրուսների միջև ինչ-որ կապ կա:

Նոր կորոնավիրուսի արհեստածին և կենսաբանական զենք լինելու հավանականության առնչությամբ մեր հիշյալ հոդվածում նշվածին, ինչպես նաև «Առողջ հանրություն» ՀԿ նախագահի ասածին շատերը կարող են թերհավատորեն վերաբերվել, սակայն օրերս այդ մասին արտահայտվեցին մեզանից շատ ավելի իրազեկ վերլուծաբաններ, մասնագետներ, ինչպես նաև ՌԴ Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին: Ավելին. ի հայտ են եկել որոշակի փաստեր:

Վադիմիր Ժիրինովսկին դեռ նախանցած կիրակի հայտարարել է, որ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն ԱՄՆ-ի իրականացրած սադրանքն է, դրա տարածման պատասխանատուն ԱՄՆ-ն է: Նա հավելել է, որ ամերիկացիները վախենում են, որ չեն կարողանա մրցակցել Չինաստանի տնտեսության հետ: Իրոք, նոր կորանավիրուսի հետևանքով Չինաստանի տնտեսությունն արդեն իսկ ահռելի վնասներ է կրել, վնասներ, որոնց առաջիկայում գուցե անդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ: Խոսքը մի պետության մասին է, որն իր տնտեսության մեծությամբ աշխարհում երկրորդն է, և որը 2019թ.-ին ռազմաարդյունաբերական արտադրանքի ծավալով ևս Ռուսաստանին գերազանցել է` աշխարհում ԱՄՆ-ից հետո զբաղեցնելով երկրորդ տեղը: Ի դեպ, նոր կորոնավիրուսի տարածման պատճառով նվազել է նաև ռուսական ռուբլու փոխարժեքը: Հիշենք նաև, որ նոր կորոնավիրուսն ի հայտ է եկել 2019թ. դեկտեմբերի 12-ից, երբ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև շարունակվում էր տնտեսական թեժ պատերազմը, առևտրային համաձայնության շրջանակում փաստաթղթերի առաջին փաթեթը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի փոխվարչապետ Լյու Խեն Վաշինգտոնում ստորագրել են հունվարի կեսին:

Չինաստանին պատուհասած աղետից ու դժբախտությունից ԱՄՆ-ում ոմանք արդեն ուրախությունից իրենց ձեռքերն են շփում: ԱՄՆ-ի առևտրի նախարար Ուիլբուր Ռոսն անցած ուրբաթ հայտարարել է, որ կորոնավիրուսը կարող է բիզնեսը Չինաստանից վերադարձնել ԱՄՆ: Միացյալ Նահանգների առևտրի նախարարը «Fox Network News  Business» ցանցին տված հարցազրույցում պատասխանելով համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի հնարավոր ազդեցության մասին հարցին, ասել է, որ  Չինաստանում բժշկական և վերահսկման գործողությունների և թռիչքների դադարեցման հետևանքով գործարարները վերանայել են իրենց բիզինեսը, և ընկերությունները ձգտում են այլ վայրերում աշխատել:

Հետաքրքիր է, որ Ուհան քաղաքում, որը ամբողջովին փակվել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկման պատճառով, բազաավորված է չինա-ֆրանսիական Ուհանյան կենսաանվտանգության ազգային լաբորատորիան: Պաշտոնական տվյալների համաձայն, լաբորատորիան զբաղվում է «նոր ծագող հիվանդությունների դեմ պայքարով և կենսաբանական պաշտպանությամբ»: Միաժամանակ, նշվում է, որ հաստատության ռեսուրսները թույլ են տալիս «բարելավել Չինաստանի ունակությունը` արձագանքելու կենսաբանական պատերազմներին և ահաբեկչական հարձակումներին»: Այնուհանդերձ, նշված կենսալաբորատորիան չկարողացավ նոր կորոնավիրուսից կենսաբանական պաշտպանություն ապահովել: Ուհանում հիշյալ կենսալաբորատորիայի գոյության փաստին ուշադրություն է դարձրել Շվեյցարիայից լրագրող Սվետլանա Կելլերն իր «Swiss Vatnik» բլոգում: Նա միաժամանակ, չգիտես ինչ փաստի հիման վրա, շեշտել է, որ այդ լաբորատորիան զբաղվում է կենսաբանական զենքի համար վիրուսային շտամների մշակմամբ:

«Իհարկե, լաբորատորիան այնքան էլ աչքի չի ընկել իր ձեռքբերումներով ու մշակումներով, բայց ինչո՞ւ է այդ հիվանդությունն իր տարածումը մեկնարկել հենց այնտեղից»,- հարցրել է լրագրողը:

Ֆրանսիան, իհարկե, ԱՄՆ-ի կամքը կատարող, վասալ պետություն է, հարկ եղած դեպքում չինացի մեկ-երկու մասնագետի կամ լաբորատորիայի հսկիչների էլ իրենց աչքերը փակելու համար կարող էին գնել, բայց ամենևին պարտադիր չէր, որ նոր վիրուսն Ուհանում ի հայտ գար հենց այս կենսալաբորատորիայից:

Փետրվարի 3-ին հայտնի դարձավ, որ ՉԺՀ- ի գիտնականները գաղտնազերծել են նոր` 2019-nCoV կորոնավիրուսի գենոմը և նրա մեջ գտել ամերիկյան «Ravenlab» կենսաբանական լաբորատորիայի «ինքնագիր»: Մասնագետներն իրենց այս բացահայտման մասին պատմել են Պեկինում կայացած մամուլի ասուլիսում:

Բնութագրական հետքը հայտնաբերվել է միաթել ՌՆԹ-ի (ռիբոնուկլեինաթթվի) կառուցվածքում: ՌՆԹ-ի հատվածներից մեկի վերծանումից հետո գիտնականները տվյալները տեղափոխել են սպեկտրոգրամ, որտեղ հստակ երևակվել են RVNLB տառերը: Ըստ մասնագետների, հավանականությունը, որ նրանք հայտնվել են ինքնաբուխ, ձգտում է զրոյի:

«Պատահական մուտացիաներն այս մակագրությունը կարող են բացատրել միայն տեսականորեն: Մասնագետների շրջանում հայտնի «Ravenlab» լաբորատորիան գործնականում օգտագործում է ծածկագրման նմանատիպ մեթոդ՝ իր ինժեներական նախագծերը նշելու համար. մենք նախկինում արդեն տեսել ենք նման մի բան և այժմ լիովին վստահ ենք, որ սա նույն նշագրումն է»,- ասել է Շենչժենի կենսաբանական լաբորատորիայի ղեկավար Կին Սեուչենը:

Մասնագետը հավելել է, որ այդ նշագրումը կատարված է այնպիսի մի հատվածում, որն առանց առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման, հնարավոր չէ կարդալ: Այնուամենայնիվ, մշակողները հաշվի չեն առել, որ մինչև 2020 թվականի սկիզբը, Չինաստանն արդեն ուներ նոր ՌՆԹ սկաներ («Կարմիր լուսաբաց»), որն իր որակով չի զիջում ամերիկյան գործընկերների ունեցածին:

Վերոնշյալ բացահայտման մասին տեղեկատվությունը փոխանցվել է ՉԺՀ-ի իշխանություններին: Չինացի դիվանագետներն արդեն ասել են, որ մտադիր են այդ հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով: Վիրուսի հետագա ուսումնասիրությունը շարունակվում է:

Ավելին. օրերս հայտնի դարձավ սկանդալային մի նոր բացահայտման մասին. Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ԱՄՆ-ից պաշտոնապես բացատրություն է պահանջել Ուհան քաղաքից տարհանված ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի տարածքում «Կենսաբանական վտանգ» մակնշմամբ կոնտեյներների հայտնաբերման առնչությամբ, որոնք եղել են թաղված վիճակում: Չինաստանի անվտանգության ուժերը շրջապատել են երկրում ԱՄՆ-ի այլ դիվանագիտական ներկայացուցչություններ:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ այդ կոնտեյներները հայտնաբերվել են հունվարի 30-ին, այն բանից հետո, երբ Ուհան քաղաքում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսությունը նոր վիրուսի հարուցած հիվանդության բռնկման առնչությամբ ամբողջ կազմով տարհանվել է հատուկ չվերթ իրականացնող ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով:

Խուզարկությունն իրականացվել է չինական հետախուզության կողմից որոշ «անհերքելի նյութերի» փոխանցումից հետո, որոնց բովանդակությունը դեռևս բացահայտված չէ:

«Քանի որ մի քանի օրերի ընթացքում պաշտոնական և փակ ուղիներով մեկնաբանություններ ստանալու փորձերը չեն հանգեցրել հստակ պատասխանների, մենք որոշեցինք այս հարցը տեղափոխել այլ մակարդակ և հրապարակայնորեն պահանջել պատասխան,- հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Խուա Չունինը:- Չինաստանը նաև նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ»:

Գերատեսչությունում նշել են, որ հայտնաբերվել են «Կենսաբանական վտանգ» մակնշմամբ ութ կոնտեյներներ, «Սինխուա» գործակալությունը հրապարակել է նաև դրանց լուսանկարը հյուպատոսությունից ոչ հեռու գտնվող ռազմական պահեստում: Տուփերը փաթաթված են եղել բրեզենտի երկու շերտով և թաղված գլխավոր հյուպատոսարանի բակում ՝ մեկուկես մետր խորության վրա: Դրանց բովանդակությունն այժմ ուսումնասիրում են չինացի ռազմական կենսաբանները:

Թե Ուհանում նոր կորոնավիրուսն ինչպես է ի հայտ եկել ու փոխանցվել մարդկանց, դեռ պաշտոնապես հաստատված ու վերջնական որևէ պատասխան չկա: Ենթադրվում է, որ վիրուսը մարդկանց է փոխանցվել Ուհանի ծովամթերքների շուկայում վաճառվող չղջիկների կամ օձերի միջոցով (ի դեպ, առաջինը նման է ու խորհրդանշում է առասպելական վիշապին, դրակոնին, երկրորդը` Սատանայի խորհրդանիշն է), սակայն ի՞նչ դժվար էր այդ կենդանիներից մեկնումեկին կամ երկուսին էլ նախապես վարակել 2019-nCoV կորոնավիրուսով, շուկայում վիրուսի փոխանցումը մարդկանց կարելի էր արդեն համարել ապահովված:

Այսօր հրապարակված տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24 500-ը, մահացել է 492 մարդ; Թե՛ վարակվածներից, թե՛ մահացածներից գրեթե բոլորը Չինաստանից են, փետրվարի 3-ի դրությամբ աշխարհի այլ երկրներում նոր կորոնավիրուսից հիվանդների քանակը մոտ 150 էր:

Արթուր Հովհաննիսյան