«Թվիթերը» կսկսի ճանաչել և նշել կեղծ նկարներն ու տեսանյութերը

2020 թվականի մարտից «Թվիթեր» սոցիալական ցանցը օգտատերերի հաշիվներում  նշելու է կեղծ լրատվական նյութերը, որոնք ապատեղեկատվություն են տարածում և մարդկանց վնասում: Այս մասին հաղորդել են սոցիալական ցանցի ներկայացուցիչները:

Ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ լուսանկարներն ու տեսանյութերը կնշվեն հատուկ ցուցիչով, ինչը կնշանակի, որ այս լրատվամիջոցների տեղեկատվությունը կեղծ է։

Նշվում է, որ այն կսկսի աշխատել մարտի 5-ից:

Հունվարի 29-ին «Թվիթերի» ղեկավարությունը հայտարարել է այնպիսի գործառույթի ներդրման մասին, որը կճանաչի ապատեղեկատվությունը 2020-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ գրառումներում:

Ամերիկյան «Թվիթեր» ընկերությունը հիմնադրվել է 2006-ին։ Ընկերության հիմնական արտադրանքը սոցիալական ցանցն է՝ կարճ հաղորդագրությունների փոխանակման համար: Գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում: