«Վերելք»․ Նրան գնահատելով՝ այլ երկիր կունենանք (տեսանյութ)

Փետրվարի 5-ին լրանում է փիլիսոփա, հայ քաղաքական մտքի գերաստղ Հայկ Ասատրյանի 120-ամյակը։ Նա առաջինն էր, որ պատասխանեց երեք գլխավոր հարցերի՝
– ի՞նչ  կատարվում հայության հետ,
– ինչո՞ւ է կատարվում,
– ինչպե՞ս կարելի է վերափոխել իրականությունը։
«Հայոց ողբերգությունը պայմանավորվում է այս ազգի մանր, միայն առօրյայի իմաստով գործնական խելքով,- այսպիսին էր նրա գնահատականը:- Օրվա հայը ավելի խոսում է, քան թե ապրում, ավելի գրում է, քան թե մտածում, ավելի քննադատում է, քան թե քննում»։
Հայության վիճակի մասին Հայկ Ասատրյանի դիտարկումը հետևյալն էր․ «Խոսքի և գործի կատարյալ անհամապատասխանություն, հակասություն: Ավերիչ, կազմալուծող հատվածականություն, ամուլ դավանամոլություն, մտքերի լճացում,  պատմական սպանիչ հիշողություն, իրենք իրենց մեջ ճեղքված, բարոյական տկարությունից թայֆայականացած կազմակերպություններ: Ազգային կամքի, ազգարժեք գործի, ցեղային դավանանքի բացակայություն: Ընդհանուր անկազմակերպ վիճակ: Չկա՛ գիտական վերարժեքավորում անցյալի, հոգեգիտական մոտեցում ներկայի, ո՛չ էլ մշակված հայեցողություն Հայաստանի ապագայի և Հայկական դատի զարգացման նոր ընթացքի, մղումի, ուղղության մասին: Միության ոգու կատարյալ անկում: Ուժի զգացումի սպառում: Ժողովրդի բարոյական հետադիմություն, նրա թվի նվազում:  Դպրոցների խեղճություն, կրթական սիստեմի պակասավորություն կամ չգոյություն, դաստիարակության անբովանդակություն կամ ցեղային գծի պակաս:  Բարոյական կապի խզում անհատների և խմբակցությունների միջև: Ընդհանուր ճակատագրի զգացումի աղոտում: Ստրկականություն`փոխառիկ գաղափարների, օտար մաշված մտքերի, ճշմարտությունների նկատմամբ: Այլասերումի կամ առնվազն քաղաքականապես անարժեք, աննպատակ և անգործ մնալու վտանգ: Ո՛չ թե ազգովին ստեղծագործ ելքի մասին խոսք և մանավանդ գործ չկա, այլև կույր թշնամանք` ցեղահոգ և հայրենահոգ անհատների կողմից եղած վերանորոգչական ճիգերի հանդեպ»:

Ահազանգելով այն մասին, Հայկ Ասատրյանն առաջարել է իրականության վերափոխման համակարգ, որը եթե մեր քաղաքական այրերն ըմբռնեին և իրականացնեին, ապա մենք այլ որակի երկիր կունենայինք։

Մանրամասները՝ տեսանյութում