Կորոնավիրո՞ւս, թե հերթական քաղաքական «խաղահաշվարկ»՝ լի մարդկային կորուստներով

Չինաստանում սկիզբ առած և քայլ առ քայլ այլ երկրներում տարածվող կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Ըստ միջազգային ԶԼՄ-ների տեղեկությունների, Չինաստանն անում է ամեն հնարավորն ու անհնարինը՝ կորոնավիրուսի տարածմանը խոչընդոտելու համար։

Ի՞նչ է կորոնավիրուսը

Կորոնավիրուսը 40 տեսակ ներառող վիրուսների ընտանիք է, գենոմը իրենից ներկայացնում է միաշղթա (+)ՌՆԹ։ Նուկլեոկապսիդը շրջապատված է սպիտակուցային թաղանթով և լիպիդային արտաքին թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ, որոնք նմանվում են թագի․ այստեղից էլ ծագել է կորոնավիրուս անվանումը (corona-թագ)։

Չինական Հուբեյ նահանգի քաղաքներում կարանտին է հայտարարվել՝ կանխելու նոր կորոնավիրուսի հետագա տարածումը։ Արևմտյան որոշ երկրներում Ուհանից վերադարձող մարդիկ մեկուսացվում են մինչև երկու շաբաթ:

Ի՞նչ է կարանտինը

Կարանտինը միջոցառումների համակարգ է, կիրառվում է համաճարակի օջախից վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու և օջախը վերացնելու նպատակով։

Կարանտինը վաղուց օգտագործվել է հիվանդության տարածման դեմ պայքարում: Եզրույթն  հայտնի է մեկուսացման տեխնիկայի օգտագործման առաջին հայտնի դեպքից, երբ 14-րդ դարում ժանտախտի համաճարակը ավերեց Եվրոպան, Վենետիկում ներդրվեց մի կանոն, որի համաձայն այնտեղ ժամանող նավերը  մինչ անձնակազմի և ուղևորներին  ափ մեկնելու թույլատրություն ստանալը  պետք է 40 օր առաջ խարիսխ գցեին։

Այս պրակտիկան անվանվեց  «quarantino», որը իտալերենից թարգմանաբար նշանակում է քառասուն։

Օքսֆորդի համալսարանի բժշկագիտության  պրոֆեսոր Մարկ Հարիսոնն ասել է․ «Անհասկանալի է, թե ինչու է ընտրվել այս անվանումը, գուցե գաղափարը գալիս է Նոր կտակարանում նկարագրված 40 օրից, երբ Հիսուսն անցկացրեց անապատում։

Ժամանակի ընթացքում կարանտին սահմանելու ժամկետը նվազել է, բայց այս պրակտիկան դեռևս կարևոր դեր է խաղում հիվանդությունների տարածումը սահմանափակելու գործում:

Կարանտինի տակ պահելու ամենահայտնի օրինակներից մեկը մեծ Բրիտանիայի Իմ գյուղում է տեղի ունեցել։ 1665 թվականին այնտեղ տարածվում է ավշահանգույցների բորբոքման ժանտախտ, որի պատճառով չորս ամսում գյուղում մահանում է 42 բնակիչ։

1666-ի հունիսին գյուղի նորանշանակ  քահանա Ուիլյամ Մոմփեսոնը որոշեց գյուղում կարանտին հայտարարել:

Նա հայտարարեց, որ գյուղը պետք է փակվի, այսինքն ո՛չ թույլատրվում է այնտեղ այցելել, ո՛չ  գյուղը լքել։ Դևոնշիրի դուքսն առաջարկեց սնունդ ու պարագաներ ուղարկել, եթե բնակիչները համաձայնեն կարանտինի կիրառմանը: Մոմփեսոնը խոստացավ ամեն ինչ անել ՝ բնակիչների տառապանքները թեթևացնելու համար: Օգոստոսին մահացությունը հասավ իր գագաթնակետին՝ մեկ օրում մահանում էր հինգից վեց մարդ, սակայն կարանտինն իր ազդեցութունը գործում էր։ Ժամանակի ընթացքում մահացության աստիճանը կրճատվեց, և մինչև նոյեմբեր ամիսը ավարտվեց համաճարակը: Փաստորեն կարանտինն աշխատեց:

Մեր օրերում, սովորաբար կարանտին սահմանվում է  կառավարության կամ բժշկական կազմակերպությունների կողմից։

Նշվում է, որ երբ կարանտինային միջոցառումներ են սկսվում, դրանք հիմնված չեն բացառապես բժշկական հաշվարկների վրա, թե արդյոք դրանք արդյունավետ կլինեն վարակիչ հիվանդության տարածումը դադարեցնելու կամ դանդաղեցնելու գործում: Նման միջոցառումներ են ձեռնարկվում՝ այլ երկրների կառավարություններին և սեփական բնակչությանը հանգստացնելու համար:

SARS կորոնավիրուսի բռնկումով, որն առավել հայտնի է՝ «ատիպիկ թոքաբորբ» անվամբ, 2002-2003 թթ․ սկսվեց  հիվանդությունների տարածման նկատմամբ վերահսկողության նոր դարաշրջան: Համաճարակի ժամանակ վիրուսակիրները կարանտինի էին ենթարկվում։

Այս հիվանդությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարևոր է տարբեր երկրների համատեղ աշխատանքը:

Երբ վիրուսը Չինաստանից հասավ Կանադայի Տորոնտո քաղաք, 44 մարդ մահացավ, հարյուրավոր մարդիկ էլ վարակվեցին: Հիվանդության տարածումը դադարեցնելու համար Կանադայում 7000 մարդ կարանտինի տակ է պահվել:

Նշվում է, որ 2003 թ․ համաճարակի ժամանակ, երբ վիրուսը սկսեց տարածվել այլ երկրներ, կարանտինը  շատ ակտիվ կիրառություն ուներ։

Այժմ Չինաստանը փորձում է զսպել նոր կորոնավիրուսի տարածումը՝ օգտագործելով կարանտինի ավանդական տեխնիկան։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդունում է, որ երկիրը «Արտակարգ միջոցներ է ձեռնարկում՝ արտակարգ խնդրի դեմ»։

Չինաստանում կորոնավիրուսների բռնկման հավանական աղբյուրը, ըստ մասնագետների, կարող է լինել Ուհանի ձկան շուկան:

Հայտնի է, որ այս շուկայում, մինչև  ամբողջ մարզում կարանտին հայտարարելը, վայրի կենդանիների ստորգետնյա առևտուր է իրականացվել, նրանք պահվել են վանդակների մեջ և վաճառվել որպես տարաշխարհիկ սնունդ կամ դեղամիջոց։

Չինաստանը համարվում է աշխարհում վայրի կենդանիների ամենամեծ սպառողը՝ ինչպես օրինական, այնպես էլ անօրինական։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները կարծում են, որ չղջիկները դարձել են վիրուսի վարակի առաջնային հավանական աղբյուրը: Սակայն նրանք հավատում են, որ ավելի վաղ գոյություն ուներ անհայտ միջանկյալ օղակ, որից վիրուսն արդեն փոխանցվում էր մարդկանց: Դարեր շարունակ Չինաստանում վայրի կենդանիները շատ բարձր են գնահատվել, դա է պատճառը, որ չինական խոհանոցից դրանք անպակաս են, ինչպես նաև շատ են կիրառվում ավանդական բժշկության մեջ։ Այդիսկ պատճառով չի բացառվում, որ կորոնավիրուսը հենց այդտեղից է տարածում գտել։

Սակայն առանց քաղաքական «միջամտության», 21-րդ դարում անհնար է ինչ-որ բան պատկերացնել։ Նկատենք, որ կորոնավիրուսը տարածում գտավ աշխարհի ամենաարագ տեմպերով զարգացող գերհզոր երկրում։ Դրան բնականաբար «բարի աչքով» չէր կարող նայել մեկ այլ գերտերություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ով կարծես «մնացել է Երկրորդ աշխարհամարտի ազդեցության տակ՝ իրան հռչակելով միակ գերտերություն»։ Ինչո՞ւ կորոնավիրուսը մեծ տարածում գտավ հենց այս օրերին, երբ Չինաստանը տնտեսապես գնալով նոր թափ է հավաքում․ մտածելու տեղիք է տալիս։

Նկատենք, որ երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունինը հայտարարել է, որ «ԱՄՆ ոչ մի նշանակալի օգնություն չի ցուցաբերել Չինաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում»։

Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար օգնություն է ստացել 11 երկրներից՝ Կորեայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Պակիստանից, Ղազախստանից, Հունգարիայից, Իրանից, Բելառուսից և Ինդոնեզայից, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ից:

2019-nCoV վիրուսի հետևանքով  թոքաբորբով վարակվածների թիվը Չինաստանում գերազանցել է 24,3 հազարը, զոհվել է 490 բնակիչ։

Կենտրոնական իշխանությունները հայտնել են, որ երկրում բժիշկների հսկողության տակ են գտնվում ավելի քան 185,5 հազար մարդ: Ըստ պորտալի վերջին տվյալների՝ վիրուսը հաղթահարել է 846 մարդ։

Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի կապակցությամբ միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։

Լուսինե Այրապետյան