«Թուրքիան չկարողացավ Սիրիայի հարցով կատարել մի քանի սկզբունքային պարտավորություն». Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան չի կատարում Սիրիայի հարցով իր ստանձնած մի շարք պարտավորություններ։

«Ցավոք, այս փուլում Թուրքիան չկարողացավ կատարել մի քանի սկզբունքային պարտավորություն: Դրանք կոչված էին արմատապես կարգավորել Իդլիբի հարցը»,- ermenihaber.am-ի փոխանցմամբ ասել է Լավրովը։

Լավրովն ասել է, որ պարտավորություններից մեկն այն էր, որ Թուրքիան օգտագործելով իր լծակները, պետք է տարանջատեր Սիրիայի ընդդիմությանը՝ «Թահրիր աշ Շամ» ահաբեկչական կազմակերպության անդամներից։

«Դրա հետ մեկտեղ տեղեկատվություն ենք ստանում Իդլիբի ուղղությամբ Թուրքիայի զինուժի տեղակայման մասին։ Կա նաև տեղեկություն, որ բախումներ են ընթանում թուրքական և սիրիական բանակի ստորաբաժանումների միջև։ Մեր զինուժը  հետևում է զարգացումներին»,- եզրափակել է Լավրովը։