Որքա՞ն են նստում պետբյուջեի վրա Փաշինյանների հաճախակի այցերն Արցախ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 2-ին ընտանյոք հանդերձ մեկնել էր Արցախ բանակում ծառայող որդուն՝ Աշոտին տեսակցության… Արցախում գտնվող ռեստորաններից մեկում 4 ժամ անցկացնելուց հետո ռեստորանի աշխատակիցները հաշիվը ներկայացնելիս չէին տրամադրել ՀԴՄ կտրոնը, ինչը շատ էր զայրացրել պարոն վարչապետին, որի արդյունքն էլ եղավ նրա այսօրվա գրառումը, որն ակտիվ քննարկումների առիթ է դարձել… Բացարձակ չեմ անդրադառնա այդ ՀԴՄ-ի տրամադրման խնդրին, որի վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ են հնչել… Ավելի հետաքրքիր է այն, որ պարոն վարչապետը ռեստորանատիրոջը մեղադրում է «զինվորի հաշվին զինվորին լավություն» անելու մեջ, ով, ըստ պարոն Փաշինյանի, 10 տոկոսով զեղչ է տրամադրում ռեստորանից օգտվող զինվորականների համար, բայց չի տրամադրում ՀԴՄ…

Նախ, լավ կլինի` պարոն Փաշինյանը բացահայտի, թե ոչ աշխատանքային օրով Աշոտին տեսնելու համար ընտանյոք հանդերձ Արցախ մեկնելու համար պետական բյուջեից որքան գումար է ծախսվել… Համոզված եմ՝ մի քանի միլիոն դրամ… Հետաքրքիր է, ես ու հարյուրհազարավոր հարկատուներ պարտավո՞ր ենք պարոն Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների զուտ անձնական ցանկությունները, այն է՝ իրենց զինվոր զավակին տեսնելը, ֆինանսավորել… Իսկ ժողովրդի վարչապետը և նրա ընտանիքի չափահաս անդամները չե՞ն հասկանում, որ անընդհատ Աշոտին պետբյուջեի հաշվին Արցախ տեսակցության գնալով` բացահայտ վիրավորում են այն տասնյակհազարավոր ծնողներին, որոնք իրենց զինվոր զավակների երդմնակալությունից հետո չեն կարող այցելել Արցախ նրանց տեսակցության…

Ավելին, ռեստորանատերը նաև մի նոր հետաքրքիր փաստ բացահայտեց… Պարզվում է, Աշոտը մի քանի անգամ եղել է այդ ռեստորանում իր թիկնապահների հետ… Վստահ եմ, որ ռեստորանատերը չի ստում… Առաջին անգամ եմ իմանում, որ բանակում ծառայող շարքային զինվորը թիկնապահներով է ման գալիս… Ու այս ամենը տեղի է ունենում պետական բյուջեի հաշվին…

Հ. Գ. Լավ կլինի՝ Փաշինյաններն իրենց գրպանի հաշվին կատարեն Աշոտին տեսակցության իրենց վոյաժները և հետո նոր բարձրաձայնեն այն «վնասի» մասին, որը հաստատագրված հարկ վճարող սննդի օբյեկտը պատճառում է ՀԴՄ չտրամադրելով…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Որքա՞ն են նստում պետբյուջեի վրա Փաշինյանների հաճախակի այցերն Արցախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 2-ին…

Опубликовано Gagik Hambaryan Вторник, 4 февраля 2020 г.