Պեսկովը` Սիրիայում ռուս-թուրքական լարվածության մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իդլիբի հարցում ծագած ռուս-թուրքական լարվածությանը:

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իդլիբում տեղի ունեցած իրադարձությունների հարցով դեռևս հեռախոսազրույց չի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Ռուս և թուրք բարձրաստիճան զինվորականներն անընդհատ կապի մեջ են: Ճիշտ է, բարձրաստիճան մակարդակով դեռ որևէ հանդիպում  տեղի չի ունեցել, բայց ցանկության դեպքում կարճ ժամկետներում հնարավոր է կազմակերպել»,-ասել է խոսնակը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 4 զինծառայող, վիրավորվել՝ 9-ը: