Մակունցը հրաժարվեց պատասխանել ԵԽԽՎ հայտարարության մասին լրագրողների հարցերին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախագծի հետ կապված բոլոր ռիսկերն ու քննադատությունները կքննարկվեն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։

Մակունցն անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշեց, որ օր առաջ պետք է լուծվի այդ ճգնաժամը, և իշխանությունը ամեն ինչ անում է այդ ուղղությամբ։

ԵԽԽՎ զեկուցողների հայտարարությունը Մակունցը հրաժարվեց մեկնաբանել՝ լրագրողներին ուղղորդելով Ռուբեն Ռուբինյանի մոտ։

Մանրամասները՝ տեսանյութում