ԵԽԽՎ-ի “դեղին քարտը” Փաշինյանին

ԵԽԽՎ դիտորդներն անհանգստություն են հայտնել Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության կապակցությամբ… ԵԽԽՎ համազեկուցողները, որքան կարելի է հասկանալ հրապարակված տեքսից, բավական լավ տեղյակ են Հայաստանի վարչապետի կողմից վարվող բեսպրեդելային քաղաքականությունից….

Հայտարարության վերջին պարբերությունում ԵԽԽՎ դիտորդները նշում են, որ Հայաստանում քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կընկալվեն որպես ճնշում դատական համակարգի վրա, և կոչ են արել բոլոր կողմերին նվազեցնել ստեղծված լարվածությունը, որը կարող է վնաս հասցնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնցով շահագրգռված է նաև Եվրոպայի խորհուրդը…

Ինչպես կասեն՝ “И ежу ясно…”, թե ԵԽԽՎ դիտորդների հայտարարության հասցեատերն ով է…

Իհարկե, չի բացառվում, որ “փողոցային” ժողովրդավարության ջատագով Փաշինյանն իրեն բնորոշ ձևով շարունակի իր պրիմիտիվ սադրանքները և դարակազմիկ “գրիչառեպորտաժային” բացահայտումները ՍԴ նախագահի և ՍԴ դատարանի վերաբերյալ էլ ավելի սրելով իրավիճակը…

Ամեն դեպքում ԵԽԽՎ դիտորդների հայտարարությունը՝ կապված ՍԴ-ի շուրջ իշխանությունների կողմից տարվող ագրեսիվ քաղաքականության հետ արժանացավ ԵԽԽՎ ուշադրությանը ու “սառը ցնցուղ” է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների համար…

Չեմ զարմանա, եթե վաղը “ԻՔ”-ական մի քանի անմեղսունակ պատգամավոր պատեպատ տան և ասֆալտին փռեն նաև ԵԽԽՎ համազեկուցողներին կամ էլ ավելի վատ բան անեն՝ հայտարարեն, որ այն հօգուտ իրենց իշխանության է…

Հ.Գ.Հայաստանի իշխանությունները և հատկապես վարչապետ Փաշինյանն այսուհետ լավ կլինեն իրենց նեղ անձնական և թիմային շահերը վեր դասելով պետական շահերից քիչ խնդիրներ ստեղծեն Հայաստանի համար ու անամոթաբարո դրա մեջ մեղադրեն իրենց ընդդիմախոսներին…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից։

ԵԽԽՎ-ի "դեղին քարտը" ՓաշինյանինԵԽԽՎ դիտորդներն անհանգստություն են հայտնել Հայաստանում կառավարության և Սահմանադրական…

Опубликовано Gagik Hambaryan Пятница, 31 января 2020 г.