Նախագահ Սահակյանի հրամանագրով գնդապետ Դավիթ Մանուկյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Դավիթ Մանուկյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին:

Այս մասին տեղեկացրել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։