Թրամփի պաշտոնանկության գործով վերջնական քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 5-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործով գլխավոր քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 5-ին` Սենատում:

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, փետրվարի 3-ին տեղի կունենան լսումները:

Փետրվարի 5-ին կայանալիք վերջնական քվեարկության մեկնարկը կտրվի ժամը 16:00-ին (երևանյան ժամանակով` փետրվարի 6-ին, 01:00-ին):

Փետրվարի 1-ին ԱՄՆ սենատը քվեարկել է գործին նոր վկաներ չներգրավելու օգտին: Նոր վկաներ կանչելու նախաձեռնությունը պատկանում էր դեմոկրատներին, սակայն ձայների 51:49 հարաբերակցությամբ առաջարկը մերժվել է:

Հիշեցնենք, որ Թրամփը պատմության մեջ երրորդ նախագահն է, որի դեմ իմպիչմենտի ընթացակարգ է տեղի ունենում: Նրա դեմ երկու մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի քննչական աշխատանքները խոչընդոտելու համար: