Հայաստանը «չճանաչող» Պակիստանը վախենում է Իրանից

2020 թվականին Պակիստանի իշխանությունները հերթական անգամ կոչ են արել «ոչնչացնել» Հայաստանը, իրականում այս երկիրը խորապես վախեցած է: Պակիստանի վախն ակնհայտ է:

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը Միացյալ Նահանգների և Անգլիայի գործակալ է: Հունվարի 22-ին նա զրույց է ունեցել Թրամփի հետ: «Իրանի և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների միջև բախումներ չպետք է լինեն, հակառակ դեպքում դա կունենա հեռուն գնացող հետևանքներ,- նշել է նա բանակցություններից հետո:- Ես ասացի Թրամփին, որ Իրանի հետ ցանկացած հակամարտություն աղետալի կլինի Պակիստանի և տարածաշրջանի համար, և ես զգում եմ, որ ԱՄՆ նախագահը նույնպես գիտակցել է, որ պատերազմը կործանումներից բացի ոչինչ չի բերի»: Այնուամենայնիվ, Իմրան Խանի վախն այնքան մեծ էր, որ նա չի հանգստացել: Եվ հունվարի 23-ին Դավոսում կայացած Համաշխարհային 50-րդ տնտեսական ֆորումին խոսել է տարածաշրջանի և Պակիստանի համար ԱՄՆ-ի պատերազմի բացասական հետևանքների, ահաբեկչության էսկալացիայի, ծայրահեղականության, աֆղանական խաղաղության գործընթացի, Հնդկաստանի հետ լարվածության, Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների մասին, անդրադարձել Իրան-ԱՄՆ հակամարտության թեմային: Պակիստանի վարչապետը Արևմուտքին խնդրել է չխորացնել լարվածությունը տարածաշրջանում:

Երկար տարիներ որպես Վաշինգտոնի և Թել Ավիվի խամաճիկ հանդես եկող երկրի վախն ակնհայտ է: Եվ տարօրինակ կլիներ, եթե Իմրան Խանը չվախենար. Պակիստանը Իրանի կողքին է, իրանական զորքերը, հետապնդելով մաքսանենգներին կամ ահաբեկիչներին, շատ անգամներ են ներխուժել Պակիստան, այն էլ  մի քանի տասնյակ կիլոմետր խորանալով: Մտածելու բան կա. Իրանի որոշումները անկոտրում են, ամբողջ ամերիկյան բանակը, ամբողջ Պենտագոնը ահաբեկիչներ են: Ինչո՞ւ Իրանը հանկարծ չպետք է ցանկանա վերացնել այս ահաբեկիչներին Պակիստանում: Ի վերջո, ԱՄՆ ցանկացած ռազմական կամ հետախուզական ծառայող իրանական բանակի և նավատորմի օրինական թիրախն է: Եվ այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվեն Պակիստանի իշխանությունները:

Իսկ հիմա, սիրելի ընթերցողներ, ցատկով հայտնվում ենք Անդրկովկասում: Ի՞նչ է, իսկապե՞ս ամերիկյան զորքեր գոյություն չունեն մեր տարածաշրջանում: Ներեցեք՝ կան, և Վրաստանում, և Ադրբեջանում, նույնիսկ Հայաստան են ժամանակ առ ժամանակ «ժամանում»: Ահա, օրերս Թուրքիայի արտգործնախարարը վերցրել և առաջարկել է Միացյալ Նահանգներին և Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս երկրներին արագ և «հատուկ պայմաններով» Վրաստանին ընդունել ՆԱՏՕ: Չավուշօղլուն հստակորեն արտահայտում էր Միացյալ Նահանգների մտադրությունը: Ինչ-որ մեկը կարծում է, որ դա աննկա՞տ է մնացել Թեհրանի համար: Իզուր, այնտեղ գործնականում նկատում և հիշում են ամեն ինչ… Այսպիսով, Անդրկովկասում բնակվողները պետք է նայեն Պակիստանին և մտածեն այն մասին, թե ինչից պետք է իսկապես վախենան, երբ մոտակայքում հասունանում կամ ուժեղանւմ է Իրան-ԱՄՆ հակամարտությունը:

Սերգեյ Շաքարյանց