Հարցաքննվել է Արթուր Վանեցյանը․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը հաստատել է ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

«Արթուր Վանեցյանը հարցաքննվել է երեկ, երկու գործով, մեկը գաղտնալսման գործն է, որպես վկա է հարցաքննվել։ Այդ քրեական գործի շրջանակներում նաև զննության է ենթարկվել իր բջջային հեռախոսը, մյուս գործը Ֆուտբոլի ֆեդերացիայում առերեւույթ չարաշահումների առթիվ քննվող քրեական գործն է՝ որպես վկա է հարցաքննվել»,- ասաց ՆԱիրա Հարությունյանը։

Ավելի վաղ գաղտնալսումների գործով հարցաքննվել էին ԱԱԾ նախկին տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման գործով հարցաքննվել են Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին, Նիկոլ Փաշինյանը կանչվել էր Քննչական կոմիտե հարցաքննության։ Նա հարցաքննվել էր ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների քրեական գործով։ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել էր նշված գաղտնալսումների փաստով հարուցված 2 գործերով. Մեկում՝ որպես վկա, մյուսում՝ տուժող։