Միշուստինը հրահանգել է Հեռավոր Արևելքում սահմանը փակել

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրաման է ստորագրել Հեռավոր Արևելքում սահմանը փակելու մասին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Խոսքը հունվարի 31-ից Չինաստանի հետ սահմանի 16 անցակետերի միջոցով երթևեկությունը սահմանափակելու մասին է։

Նոր հիվանդության զոհերի թիվն աճել է մինչև 170-ի, իսկ վարակվել է 7711 մարդ: Ռուսաստանում ոչ մի դեպք պաշտոնապես չի գրանցվել:

Միշուստինը նաև փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային հանձնարարել է բնակչությանը ամեն օր տեղեկացնել ընթացիկ իրավիճակի և կանխարգելիչ միջոցառումների մասին: