ՊՆ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Հունվարի 29-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, նվիրված մարտական պատրաստականությանը, զինվորական կարգապահությանն ու մարտական հերթապահության կազմակերպմանն առնչվող հարցերի քննարկմանը:

ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում բարձրաձայնվել են առկա խնդիրներն ու առաջարկվել դրանց լուծման ուղիները: