Մասիսի բժշկական կենտրոնի լուծարման որևէ նպատակ չկա․ առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունն արձագանքել է լրատվամիջոցի լուրին, թե Մասիսի հիվանդանոցը կարող է լուծարվել։

««Ժամանակ» թերթը գրել է, թե «Նոր բողոքի ալիք կհասունանա. Մասիս քաղաքի հիվանդանոցը կարող է լուծարվել»:

Տեղեկացնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը և Մասիսի բժշկական կենտրոնի լուծարման որևէ նպատակ չկա:

Ավելին, կառավարության կողմից հատկացված միջոցներով ներկայումս մշակվում է նոր բժշկական կենտրոնի կառուցման նախագծա-նախահաշվային փաթեթը: Կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն և նման հրապարակում անելուց առաջ «տեղեկությունը» ճշտել ոլորտի լիազոր մարմնից»,- նշված է հայտարարության մեջ: