Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման մանրամասները կներկայացվեն մեկ ռելիզով․ Աննա Նաղդալյան

Հունվարի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, որին հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին։

LIVEnews.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ հանդիպման մանրամասները դեռևս չեն ներկայացվում, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց․«Մանրամասները կներկայացվեն հանդիպման ավարտին՝ մեկ ռելիզով,-ապա հավելեց,- հիմնականում քննարկվել են ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր»։ Թղթակցի հաջորդ հարցին, թե ինչո՞ւ բանակցությունները երկարաձգվեցին, մեկ օրը բավարար չէ՞ր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ բանակցությունների համար, Աննա Նաղդալյանը նշեց․«Որևէ պատճառ չկա, դա բնական գործընթաց է, ես չեմ կարող դրան նման գնահատական տալ»,-եզրափակեց մամուլի խոսնակը։