Վանեցյանը հանրային ճանաչման համար պարտական է Փաշինյանին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը քաղաքական առումով անիմաստ է համարում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունները։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ իր խոսքում նշեց, որ այլևս պետք չէ անդրադառնալ Վանեցյանի այս կամ այն հայտարարությանը, քանի դեռ վերջինս հստակ չի ասել, թե իբրև ով և ինչ դիրքերից է հանդես գալիս․«Երբ հստակ հայտ կներկայացնի, որ մտնում է քաղաքականություն, այդ ժամանակ կհասկանանք՝ որ տեսանկյունից պետք է մեկնաբանել Վանեցյանի հայտարարությունները»,- եզրափակեց Մակունցը։

Մանրամասները՝ տեսանյութում