Իշխանությունը փորձում է ստեղծել ոստիկանությունը ցրելու հանրային պահանջ

Օրվա ընթացքում փորձում էի հասկանալ այսօրվա իրադարձությունների իմաստը: Հետո հանդիպեցի մի քանի գրառման, որոնք դատապարտում էին տեղի ունեցածը: Ուշադրությունս գրավեց այն փաստը, որ գրառում կատարողները ոչ թե ընդդիմադիրներ էին կամ չքաղաքականացված մարդիկ, այլ մոլի իշխանամետներ, որոնք ոչ մի պարագայում չէին քննադատի իշխանության այս կամ այն գործողությունը: Լավագույն դեպքում սուս կմնային: Իսկ նրանք ոչ միայն դատապարտում են, այլև կոչ են անում պատժել ոստիկանությանը անհամաչափ գործողությունների համար: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը փորձում է ստեղծել ոստիկանությունը ցրելու հանրային պահանջ: Այսինքն անել այն, ինչ ժամանակին արեց Սահակաշվիլին: Բայց Սահակաշվիլիին միլիարդներով փող տվեցին, որպեսզի նա ապահովի ոստիկանության նոր կադրերի շատ բարձր աշխատավարձերը: Էլ չեմ խոսում այն մասին, որ մի քանի օրում մոտ 25000 աշխատակից համակարգից հեռացնելուց հետո մի 5-6 ամիս Վրաստանում տիրում էր կատարյալ կրիմինալ բարդակ: Հետո գտան Մերաբիշվիլիին, որը կարծես թե կարգավորեց իրավիճակը… բայց այդ կարգավորման հետևանքը նա է, որ Մերաբիշվիլին արդեն 7-8 տարի է նստած է: Եվս մի կարևոր գործոն` կատարյալ կրիմինալի տարիներին Վրաստանը փաստացի պատերազմի մեջ չէր: Չեմ պնդում, որ ասածս 100% ճշմարտություն է, բայց վարկած է… որը շատ վտանգներ պարունակող վարկած է:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Օրվա ընթացքում փորձում էի հասկանալ այսօրվա իրադարձությունների իմաստը: Հետո հանդիպեցի մի քանի գրառման, որոնք դատապարտում…

Опубликовано Քոչարյան Կարեն Вторник, 28 января 2020 г.