Կարեն Աբրահամյանն ընդունել է ծառայողական առաջխաղացման ներկայացված սպաների

Հունվարի 29-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: Ընդունելությանը, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, ներկա էր նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Բանակի հրամանատարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հետաքրքրվել են նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ հրամանատարական նոր պաշտոններում ևս վերջիններիս աչքի կընկնեն արդյունավետ ու բարեխիղճ ծառայությամբ:

Առաջխաղացման ներկայացված սպաները շնորհակալություն են հայտնել բարձր վստահության համար և հավաստիացրել, որ կանեն հնարավորը վերադաս հրամանատարության ակնկալիքները լիովին արդարացնելու համար: