Լարիսա Մինասյանը Փաշինյանին հրահանգել է զբաղվել ինձանով․ Մալյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ ոստիկանությունը բաց թողեց քաղակտիվիստ, «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր Նարեկ Մալյանին: Լրագրողների հետ զրույցում Մալյանն ասաց, որ իրեն բերման են ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով, սակայն ոչինչ չեն հայտնաբերել:

Ըստ նրա՝ իրեն բերման ենթարկելու պատճառը Լարիսա Մինասյանի հրահանգն է Փաշինյանին: Մալյանի խոսքով՝ Մինասյանը Փաշինյանի հետ կոշտ զրույց է ունեցել և հրահանգել է զբաղվել իրենով:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության 6-րդ վարչություն բերման է ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր Նարեկ Մալյանը` ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։