Այսօր այն նվիրյալների տոնն է, ովքեր իրենց կյանքի գնով մարտնչեցին հանուն մեր երկրի անկախության, հանուն ազատ և ինքնիշխան Արցախի

LIVEnews.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Հայոց Բանակի տոնի առթիվ

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ LIVEnews.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Հայոց բանակի զինվորին, սպային ու գեներալին, ովքեր եղել ու մնում են հայրենիքի անձնուրաց պաշտպանն ու աներեր հենասյունը։ Այսօր տոն է, որը խորհրդանշում է մեր ժողովրդի հաղթանակներն ու նվիրումը, արիությունն ու հայրենասիրությունը, կամքն ու ոգին: Բանակի օրը խիզախ և ուժեղ մարդկանց տոնն է: Այսօր այն նվիրյալների տոնն է, ովքեր իրենց կյանքի գնով մարտնչեցին հանուն մեր երկրի անկախության, հանուն ազատ և ինքնիշխան Արցախի, նրանց տոնը, ովքեր այսօր պաշտպանում են այդ անկախությունն ու ինքնիշխանությունը, մեր սահմանների և օջախների անվտանգությունը, ովքեր հայկական դրոշն են ծածանում նաև մոլորակի այլ անկյուններում` խաղաղապահ առաքելություն իրականացնելով։

Հայրենիքի երեկվա, այսօրվա և վաղվա բոլոր պաշտպաններին մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ, քաջառողջություն, բարեկեցություն` հանուն խաղաղ, ուժեղ և կայուն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության: