Օ՛ ժամանակներ, օ՛ բարքեր

Ստալինյան Քաղբյուրոյում կար մի շատ հետաքրքիր գործիչ՝ Լազար Կագանովիչը։ Ո՞րն էր այս գործչի առանձնահատկությունը։ Նա Ստալինին դուր գալու համար ուրանում էր իր ամենամերձավոր ազգականներին։ Երբ ձերբակալում են նրա եղբորը՝ Միխայիլին, եղբոր կինը նամակով դիմում է նրան, խնդրելով միջնորդել Ստալինին, եղբորն ազատելու համար։ «Սկզբունքային» հեղափոխական Լազար Կագանովիչը նամակի վրա մակագրում է․ «Ես մեկ եղբայր ունեմ՝ Իոսիֆ Վիսարիոնովիչը»։ Իսկ երբ Ստալինն է հարցնում նրան, թե ինչ կարծիք ունի եղբոր ձերբակալման մասին, հետևում է պատասխանը․ «Այն իրավապահ մարմինների գործն է և ինձ չի վերաբերվում»։

Այսօրվա «հեղափոխական» բարձրաստիճան գործիչներից մեկը, ով համարյա նույնությամբ պատասխանեց իր ընկերոջ հնարավոր ապագա ճակատագրի հետ կապված հարցին և պատրաստ է վարկաբեկել իր երբեմնի պաշտոնյա «ընկերոջը» (որին մեծ բավականությամբ հաճոյանում էր), արդյոք չի՞ հիշեցնում վերոնշյալ գործչին։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Օ՛ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Օ՛ ԲԱՐՔԵՐՍտալինյան Քաղբյուրոյում կար մի շատ հետաքրքիր գործիչ ՝ Լազար Կագանովիչը։ Ո՞րն էր այս գործչի…

Опубликовано Avetik Ishkhanyan Понедельник, 27 января 2020 г.