Գերմանիան գրանցել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Թոքաբորբի նոր տեսակով 2019-nCoV կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է Գերմանիայում: Այս մասին տեղեկացրել է «ՏԱՍՍ»-ը։

Բավարիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի վարակով հիվանդացել է Շթարնբերգի շրջանի մի տղամարդ: «Նա գտնվում է հսկողության տակ և մեկուսացված է»,- ընդգծված է զեկույցում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:

Տարածաշրջանում 2019-nCoV կորոնավիրուսային թոքաբորբի տարածման ռիսկը ներկայումս համարվում է չնչին: