Մայք Պոմպեոն մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում հրադադարը խոչընդոտելու համար

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Ռուսաստանին, Իրանին և պաշտոնական Դամասկոսին, որ այդ երկրները, իբր, ուղղակիորեն խոչընդոտում են Սիրիայի հյուսիսում զինադադարի հաստատմանը: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովստին»։

«Ռուսաստանի ցինիկ գործողությունները, իրանական ռեժիմը, «Հեզբոլլահը» և Ասադի ռեժիմը ուղղակիորեն խոչընդոտում են Սիրիայի հյուսիսում զինադադարի հաստատմանը: Մենք քննարկում ենք այս բարբարոսական հարձակումները և կոչ ենք անում անհապաղ զինադադար հաստատել»,- գրել է Պոմպեոն թվիթերյան իր միկրոբլոգում: