Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս կարող է լինել ինձ թշնամի, Նիկոլ Փաշինյանը ցածր խավի խաբեբա է ուղղակի (տեսանյութ)

Ցույց տվեք Հրայր Թովմասյանի դավաճանությունը, ես այդ մարդուց կողմից, հայրենասիրությունից բացի, ուրիշ բան չեմ տեսել, Հրայր Թովմասյանին ճնշելով, մենք այսօր վաճառում ենք հայրենիքը։ LIVEnews.am-ի հեռուստատաղավարում այս պահանջով կամ առաջարկով հանդես եկավ և այս կարծիքն արտահայտեց քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

«Թշնամին աղդամա թուրքերն են, ի՞նչ թշնամի․․․ Նիկոլ Փաշինյանը ո՞նց կարող է լինել ինձ թշնամի, Նիկոլ Փաշինյանը ցածր խավի խաբեբա է ուղղակի, ով որ այսօրվա դրությամբ «հայրենիք» դրոշը կպցել է դոշին ու տակից ինչ-որ խաղեր է տալիս»,- ասաց պարոն Մադաթյանը։

Այս, վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում գտնվող, բուռն քննարկումների թեմա դարձած իրադարձությունների, ինչպես նաև Արցախի անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ է մեր զրույցը Միհրդատ Մադաթյանի և ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանի հետ։