Նիկոլը այսօրվա լայվի ժամանակ առաջին անգամ փորձեց արդարանալ և սկսեց պաշտպանվել

Նիկոլը այսօրվա լայվի ժամանակ առաջին անգամ փորձեց արդարանալ և սկսեց պաշտպանվել: Սրանով ի ցույց դրեց իր ինքնանպատակ պայքարը ՍԴ նախագահի դեմ: Այլևս միակ փրկօղակը, որի վրա հենվում է, մնացել է իր պոպուլիստական և մանիպուլիացիոն տաղանդը: Փաստարկներից զուրկ, մերկապարանոց մեղադրանքներից բացի` ոչինչ չկարողացավ ասել, թե ինչու է հետապնդում ՍԴ նախագահին: Բայց քանի որ չաչանակության վարպետ է, դիմեց հերթական մանիպուլիացիոն տրյուկին, իբր Հրայր Թովմասյանի մասին անհերքելի փաստերից տեղյակ են եղել երեք հոգի, որից երկուսն հիմա իր դեմ են, այսինքն՝ ժողովուրդ, չհավատաք իրենց, ես մենակ եմ, կողքիս կանգնեք: Խաբված ժողովրդին կրկին անգամ խաբելու և օգտագործելու հերթական հնարքին դիմեց, խոստանալով տնտեսական աննախադեպ աճ: Հանուն իշխանության, իր ձեռագրին հավատարիմ՝ կրկին հիմնվեց ժողովրդի միջև բաժանարար գծեր քաշելու, իրար դեմ թշնամացնելու իր փորձված զենքի վրա:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Նիկոլը այսօրվա լայվի ժամանակ առաջին անգամ փորձեց արդարանալ և սկսեց պաշտպանվել: Սրանով ի ցույց դրեց իր ինքնանպատակ…

Опубликовано Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan Понедельник, 27 января 2020 г.