Թուրքիայում տեղի է ունեցել ինը բալանոց երկրաշարժ

Հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Ըստ « ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության` երկրաշարժի հետևանքով կա 20 զոհ և ավելի քան 1015 տուժած։