Թիլ Շվայգերը ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի և Գերմանիայի մերձեցումը կանխելու փորձի մեջ

Կինոյի և հեռուստատեսության գերմանացի ճանաչված դերասան, ռեժիսոր Թիլ Շվայգերը ZDF հեռուստաալիքի եթերում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին անտանելի է անվանել։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Դերասանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահի՝ «Ամերիկան ամեն ինչից վեր է» սկզբունքն արտացոլում է երկրի քաղաքական էլիտայի դիրքորոշումը, որին նրանք հավատարիմ են երկար տարիներ:

Նրա խոսքով, ամերիկյան կառավարությունը միշտ է ձգտել խանգարել Գերմանիայի և Ռուսաստանի մերձեցմանը, քանի որ նրանք դրա մեջ սպառնալիք են տեսնում:

Թիլ Շվայգերը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 19-ին Ֆրայբուրգ-իմ-Բրայսհաու  քաղաքում: 1997 թվականին նա մրցանակ է ստացել Մոսկվայի միջազգային կինոփառատոնում ՝ Թոմաս Յանի «Բախելով երկնքի դռները» ֆիլմի համար: Դերասանը նկարահանվել է նաև «Անփառունակ սրիկաները», «Կարմիր բարոնը» և այլ ֆիլմերում։ Բացի դրանից, նա մի շարք ֆիլմեր նկարահանել է, որտեղ հանդես է եկել գլխավոր դերերում «Ոտաբոբիկ կամրջի վրա», «Գեղեցիկ տղամարդը», «Գլխում մեղր»։