ՄԱԿ-ը ողջունել է Պուտինի առաջարկը

ՄԱԿ-ը պաշտպանել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետությունների ղեկավարների հանդիպման մասին: Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստին»։

Ռուսաստանի առաջնորդի նախաձեռնությունը ողջունել են նաև Չինաստանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը նշել է, որ Մոսկվայից սպասում են առաջարկության մասին մանրամասներ:

Պուտինը համոզմամբ, ՄԱԿ հիմնադիր երկրներն են պատասխանատվություն կրում աշխարհում տիրող իրավիճակի համար, և կոչ է արել հանդիպմանը նոր մարտահրավերներին հավաքական պատասխաններ գտնել։