Անհայտ անձը «Էրեբունի պլազայում» անկանոն կրակոցներ է արձակել. ՈՒՂԻՂ

Անհայտ անձը «Էրեբունի պլազայի» ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան:

Քաղաքացիներին արգելված է «Էրեբունի պլազայից» դուրս գալ, դեպքի վայրում են ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները:

Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազայի» ներսում:

ՀՀ ոստիկանություն հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին, ահազանգ է ստացվել «Էրեբունի պլազայի» շրջակայքում կրակոցների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, այս պահին դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները: Այլ մանրամանսեր կհաղորդվի մի փոքր ուշ: