Արգելվել է կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն Ուհանից հանրային տրանսպորտի դուրս գալը

Չինաստանի իշխանությունները երկրում բռնկված 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակի պատճառով հիվանդության էպիկենտրոն Ուհան քաղաքի բնակչությանն արգելել են լքել քաղաքը, գրում է theguardian.com-ը՝ մանրամասնելով, որ խոսքը 11 մլն մարդու մասին է:

Իշխանությունների կարգադրությամբ՝ արգելվել է Ուհանից հանրային տրանսպորտի դուրս գալը: Խոսքն ավտոբուսների, մետրոյի, նավերի, գնացքների և օդանավերի մասին է: Բնակիչները միայն քաղաքի ներսում տեղաշարժվելու հնարավորություն ունեն:

Նշենք, որ դեկտեմբերին Չինաստանում բռնկված 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակով վարակված մարդկանց թիվը շարունակում է ավելանալ: Այժմ հաղորդվում է 571 մարդու վարակման մասին, որոնցից 95-ը գտնվում են ծանր վիճակում: