Թուրքիայի խորհրդարանի նիստին ներկայացել է միայն մեկ պատգամավոր

Թուրքիայի խորհրդարանում հունվարի 21-ին ծրագրված նիստին ներկա է գտնվել միայն մեկ պատգավոր: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:

Նիստերի դատարկ դահլիճում ներկա միակ պատգամավորը եղել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Էրքան Բաշը, որն առաջադրվել և ընտրվել է Ստամբուլի ընտրատարածքից:

Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Լևենթ Գյոքը քվորումի բացակայության պատճառով ընդհատել է նիստը և տեղափոխել է հաջորդ օր` քվորում ապահովելու հույսով:

Նշենք, որ Թուրքիայի միապալատ խորհրդարանը բաղկացած է 600 պատգամավորից: