ՔԿ-ը մանրամասներ է ներկայացրել պայմանագրային զինծառայողի մահվան մասին

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը մանրամասներ է հայտնել երեկ դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայողի մահվան մասին.

«2020 թ. հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի, նախնական տվյալներով՝ ձորն ընկնելու հետևանքով, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- նշել է Նաիրա Հարությունյանը: