Տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն

Հունվարի 21-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողությունը, որին մասնակցել են զինծառայողների ծնողներն ու հարազատները, զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու հոգևորականներ։

Նորակոչիկները երդվել են անմնացորդ ու անձնվեր ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, պահպանել ռազմական գաղտնիքը։