Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն առաջադրվել է Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու

Ֆրանսիահայ բնապահպան և քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանն առաջադրվել է Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու: Ընտրությունները կկայանան մարտին: 38-ամյա Ժաննա Բարսեղյանը, որն առաջադրվել է տեղական բնապահպանական կուսակցության կողմից, նախընտրական քարոզարշավի առաջնորդներից է:

ԶԼՄ-ների տեղեկացմամբ, քաղաքային խորհրդի անդամ Բարսեղյանը նախընտրական պայքարի յոթ թեկնածուներից մեկն է։

Հայուհին գլխավորել է «կանաչների» ցուցակը։ Վերջին տարիների «կանաչների» հաջողությունները վկայում են, որ ավելի շատ ֆրանսիացիներ պատրաստ են քվեարկել այն քաղաքական կուսակցությունների օգտին, որոնց ծրագրերում էկոլոգիական խնդիրներն առաջին տեղում են: Ժաննան այդ պաշտոնի միակ կին թեկնածուն է: