Պուտինը շնորհավորել է Խառատյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է դերասան և պրոդյուսեր Դմիտրի Խառատյանին՝ 60-ամյակի կապակցությամբ:

Պետության ղեկավարը ընդգծել է Խառատյանի բազմակողմանի տաղանդն ու նրա դրական էներգիան:

«Դուք հաջողությունների եք հասել դերասանական ոլորտում, վառ ներկայացրել Ձեզ որպես հիանալի կատարող, արժանացել եք էստրադայի և կինեմատոգրաֆիայի երկրպագուների անկեղծ սիրուն»,- գրել է Պուտինը շնորհավորական ուղերձում՝ մաղթելով Խառատյանին ստեղծագործական նոր նվաճումներ, առողջություն և ամենալավը: