Իշխանական գալստուկավորների մեջ մի տղամարդ կա՞, որ կարողանա 500 կգ ցլին 100 կմ տեղափոխի (տեսանյութ)

Այսօր կառավարության շենքի մոտ էին հավաքվել մսավաճառներն ու անասնաբույծ ֆերմերները և դժգոհում էին կառավարության՝ սպանդանոցային մորթի կազմակերպման որոշման դեմ, որի համաձայն այսուհետ բոլոր անասնաբույծները պարտավոր են մորթ իրականացնել հատուկ պայմաններով ապահովված այդ կառույցներում։

Բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ իրենց համար պայմաններ չեն ստեղծվել այդ գործընթացն առանց խնդիրների ու անհարմարությունների իրականացնելու համար․ սպանդանոցներն իրենց բնակավայրերից բավականին հեռու են, և անասունին տեղափոխելու ծախսը գյուղացիների ուսերի վրա է, մինչդեռ դա լրացուցիչ ծախս է։ Իսկ սպանդանոցներում իրենց այդ գումարը չեն հատուցում։ Մսի գինն էլ որոշում են սպանդանոցում, հետևաբար գյուղացին չի կարող իր լրացուցիչ ծախսերը գոնե մսի գնի թանկացման միջոցով հատուցել։ Խնդրահարույց է, անգամ վտանգավոր ծանրաքաշ ցլերին մեծ հեռավորությամբ ճանապարհ տեղափոխելը։

Մանրամասները՝ տեսանյութում