ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետը մեկնել է Մոսկվա

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին (ՊՆԽ) առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի անդամ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Ա. Վարդանյանը, ԱՊՀ ՊՆԽ 2019 թ. հերթական նիստի որոշման համաձայն, մասնակցում է հունվարի 20-24-ը Մոսկվայում անցկացվող պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի 2019 թ. ֆինանսական և տնտեսական գործունեության տեսչական հանձնաժողովի աշխատանքներին: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը։