Արքայազն Հարին նեղսրտած է․ նա և կինը զրկվել են թագավորական տիտղոսներից

Բրիտանիայի արքայազն Հարին խոստովանել է, որ շատ տխուր է, որ ցած է դնում թագավորական պարտականությունները: Այս մասին տեղեկացրել է  Interfax.ru-ն։

«Ես ուզում եմ, որ դուք ինձնից լսեք ճշմարտությունը, ինչը ձեզ հաղորդում եմ ոչ թե որպես արքայազն կամ դուքս, այլ որպես Հարի, այն նույն մարդը, որ 35 տարի մեծացել է ձեր աչքի առաջ, բայց ավելի պարզ հեռանկարով»,- ասել է Հարին Սենթեյբլ բարեգործական հիմնադրամի ելույթի ժամանակ:

Արքայազնը նշել է․«Մեծ Բրիտանիան իմ տունն է և այն վայրը, որը ես սիրում եմ։ Դա երբեք չի փոխվի։ Ես շատ տխուր եմ, որ այսպես ավարտվեց»:

Ինչպես հաղորդվել է, արքայազն Հարին և Մեգան Մարքլը համաձայնություն են ձեռք բերել արքայական ընտանիքի հետ, որ նրանք այլևս չեն կատարի արքայական պարտականությունները և զրկվում են թագավորական գերազանցության տիտղոսից:

Ամուսինները կվերադարձնեն հարկատուների վճարած 2,4 միլիոն ֆունտը (3,1 միլիոն դոլար), որը ծախսվել է իրենց առանձնատունը վերականգնելու համար,  նրանք կհրաժարվեն նաև պետության կողմից հետագա ֆինանսական աջակցությունից: