Այլևս չի կարող գործել «ով ուզի, թող լինի, միայն սրանք չլինեն» թեզը

Շատ հետաքրքիր է ստացվում. մի կողմից լրացել է Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը, որից հետո կարելի է վարչապետին անվստահություն հայտնել, դրա հետ մեկտեղ «Իմ քայլում» գժգոհ են ոչ միայն Փաշինյանի անկանխատեսելի քայլերից, այլ նաեւ «ընտանեապետություն» կառուցելու ձգտումից, որի շրջանակներում անգամ Չալո շունը ավելի մեծ ազդեցության կարող է ունենալ երկրի քաղաքական գործընթացների վրա, քան բարձրաստիճան պաշտոնատար անձիք, և այդ դժգոհություններն այնքան մեծ են, որ վարչապետը ստիպված է աշխատանքային ժամին գնալ իր կուսակցության ԳՄ նիստին, որ սանձի իր թիմին, որն արդեն իր ազդեցության տակից մանրից դուրս է գալիս։

Սրան էլ գումարեք դավադրություններ փնտրելու մոլուցքը և այն, որ Փաշինյանը հենց հիմա ուղիղ եթերում «սպանում է» իրեն իշխանությանը բերած շերտերից մեկի՝ իր հետ կապված հույսերը։

Պետք է «փազլը» հավաքել ու ճիշտ լուծումներ գտնել, և ուղղակի ելնել այն թեզից, որ այլևս չի կարող գործել «ով ուզի, թող լինի, միայն սրանք չլինեն» թեզը: «Ով ուզեց» եղավ, հիմա պետք է առողջացնել երկիրը։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Շատ հետաքրքիր է ստացվում. մի կողմից լրացել է Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը, որից հետո կարելի է վարչապետին…

Опубликовано Beniamin Matevosyan Понедельник, 20 января 2020 г.