«Իսկ ո՞ւր է Պուտինը»․ Մակրոնն ու Մերկելը բեռլինյան համաժողովում «կորցրել էին» Պուտինին (տեսանյութ)

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խառնվել են,  երբ Բեռլինում Լիբիայի հարցով անցկացված միջազգային համաժողովի շրջանակում լուսանկարման արարողության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուշացել է:  «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հայտնել է «Sputnik Франция»-ն։ Տեսանյութը թվիթերյան իր էջում հրապարակել է Կրեմլի լրագրող Դմիտրի Սմիրնովը:

Տեսանյութում երևում է, որ արարողակարգային լուսանկարահանմանը պատրաստվելու ժամանակ Անգելա Մերկելը և Մակրոնը երբ նկատում են, որ Ռուսաստանի առաջնորդը չկա, հայացքներ են փոխանակում, ապա Մերկելը հարցնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, թե որտեղ է Պուտինը:

Մի քանի վայրկյան անց Ռուսաստանի նախագահը միացել է գործընկերներին, և Անգելա Մերկելը ցույց է տվել, թե որտեղ կանգնի Պուտինը։

Նշենք, որ Լիբիայում իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային համաժողովը տեղի է ունեցել Բեռլինում, հունվարի 19-ին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Եգիպտոսի առաջնորդները, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Համաժողովի արդյունքում կողմերը փաստաթուղթ են ընդունել, որը պետք է հումանիտար մի շարք խնդիրներ լուծի Լիբիայում: Այն նաև նախատեսում է մարդու իրավունքների պաշտպանություն և երկրի բնական ռեսուրսների հասանելիություն բոլոր էթնիկ և քաղաքական խմբերի համար:

Բացի դրանից, որոշվել է ստեղծել զինվորական կոմիտե՝ կայուն զինադադար ապահովելու համար:

Տեսանյութը՝