ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը հաստատում է, որ Ռուսաստանը փորձում է միջամտել 2020 թ․ ընտրություններին
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը կարծում է, որ Մոսկվան փորձում է ազդել ընտրական գործընթացի վրա, որպեսզի «հասարակության մեջ տարաձայնություններ սերմանի և քայքայի ամերիկյան ժողովրդավարական ինստիտուտները»: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն սպասում է, թե իբր Ռուսաստանը կփորձի միջամտել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրություններին, այս մասին նշել է գերատեսչության ղեկավար Չեդ Վուլֆը:
«Ինչպես հետևել էինք 2016 թվականին, մենք բոլոր հիմքերն ունենք սպասելու, որ Ռուսաստանը կփորձի միջամտել 2020 թվականի ընտրություններին, որպեսզի հասարակության մեջ տարաձայնություններ սերմանի և քայքայի ամերիկյան ժողովրդավարական ինստիտուտները»,- նշել է նա՝ Վաշինգտոնում կայացած ներքին անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովում:
Նա հավելել է, որ ԱՄՆ դաշնային կառավարությունը 2016 թվականից միջոցներ է ձեռնարկում երկրում ընտրական գործընթացի անվտանգությունն ապահովելու համար: «Թույլ տվեք հստակ հայտարարել. մենք պատրաստ ենք,- վստահեցրել է ներքին անվտանգության նախարարության գործող ղեկավարը: -Ավելի կարևոր է, այն, որ պետական և դաշտային պաշտոնյաները պատրաստ են կազմակերպել մեր ընտրությունները: Մենք աշխատում ենք մեր դաշնային գործընկերների հետ, որպեսզի ընտրությունների առանցքային պաշտոնյաներն ստանան այն տեղեկատվությունն ու գործիքները, որոնք անհրաժեշտ են՝ ռուսական միջամտության դեմ պայքարի համար»: Այնուհանդերձ, Վուլֆի կարծիքով, «անվտանգության 100% ապահովումը պարզապես անիրատեսական է»:
Ներքին անվտանգության ղեկավարը առանձնացրել է նաև կիբերսպառնալիքները Չինաստանից և Իրանից: «Կիբերլրտեսություն և այլ գործողություններ ազդում են մեր տնտեսական բարգավաճման և մտավոր հզորության վրա, նա [Չինաստան] երկարաժամկետ ջանքեր է գործադրել՝ սպառնալիքներ ստեղծելու և Միացյալ Նահանգները խարխլելու համար,- կարծում է նախարարը։- Մենք գնահատում ենք մեր գործընկերությունը Պեկինի հետ համընդհանուր բարգավաճումը խթանելու ուղղությամբ, միաժամանակ աշխատում ենք Չինաստանում վտանգավոր սուբյեկտներին իրենց չարագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։ Խոսելով Իրանի կողմից ԱՄՆ-ի դեմ հնարավոր կիբերհարձակման մասին, Վուլֆը կրկնել է, որ «ներկայումս չկա որևէ կոնկրետ սպառնալիք»: