Հրապարակվել են 2019 թ․ ամենատարածված գաղտնաբառերը

Աշխարհի ամենատարածված գաղտնաբառերը 2019 և 2018 թթ․ բաղկացած է ստեղնաշարի ամենապարզ համակցություններից՝ «123456» և «qwerty», ինչպես նաև դրանց համադրություններից (օրինակ ՝ «1q2w3e»)։ Այս մասին գրել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով կիբերանվտանգության ընկերության՝ «DeviceLock»-ի ուսումնասիրությունը:

Նշվում է, որ «password» և «111111» գաղտնաբառերը նույնպես հայտնվել են առաջին տասնյակում:

Ուսումնասիրությունն իրականացվում է արդեն երրորդ անգամ: Այն ներառում էր մոտ 5 միլիարդ զույգ բացառիկ գաղտնաբառեր, որոնք հասանելի են դարձել անձնական տվյալների զանգվածային արտահոսքի պատճառով:

Ինչպես նշեց «DeviceLock» հետազոտական ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, հիմնական վտանգն այն է, որ տարածված գաղտնաբառերի օգնությամբ հեշտ է մուտք գործել այլ ծառայություններ, որտեղ մուտք գործելու համար օգտագործվում է նույն տեղեկատվությունը: Մասնավորապես, կեղծարարը «ջարդելով» փոստը՝ վերլուծում է գրանցումների մասին ծանուցումները և կարող է մուտք ունենալ բազմաթիվ ծառայություններ, օրինակ՝ ինտերնետ բանկ։ «Տեղեկատվությունը կարող է օգտագործվել ֆիշինգի (կիբերհանցագործության տեսակ, որի նպատակն է ստանալ որևէ սոցիալական կայքի օգտատիրոջ գաղտնի տվյալները, ծածկագիրը և ծածկանունը) գրոհների համար: Մեկ այլ տարբերակ կարող է լինել սոցիալական ցանցերում անհապաղ գումար խնդրող ընկերների անունից գրառումներ։ Բացի դրանից,  օգտատիրոջ հաշիվը կոտրելուց հետո պահանջում են փրկագին՝ հակառակ դեպքում խոստանալով օգտատիրոջ անունից ծայրահեղական նյութեր տեղադրել», – նշել է Աշոտ Հովհաննիսյանը: