Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահը ներկայացվեց որպես ինքնասպանություն, հավանաբար նույնը կարվի նաև Կուտոյանի պարագայում

Մանավանդ, որ դին հայտնաբերվել է իր իսկ բնակարանւմ

Այս պահին դեռ հավաստի տեղեկատվություն չունենք, թե արդյոք ավարտվե՞լ է Երևանի Պարույր Սևակի փողոցի բազմահարկ շենքերից մեկում գտնվող ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում սկսված զննությունը: Ինչպես արդեն հայտնի է, այսօր հիշյալ բնակարանում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Կուտոյանի դին, ըստ նախնական տեղեկության, հայտնաբերել է նրա կինը: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողներին հայտնել է, որ քննչական խմբի՝ բնակարան ժամանելու պահին տանը եղել են Կուտոյանի հայրը և կինը։

«Օպերատիվ ծառայողների փոխանցմամբ, կինն է հայտնաբերել դին,- ասել է Մելիքյանը և հավելել, որ ներսում աշխատում են դատական բժիշկներ և գենետիկներ։

ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղեկացմամբ, տարբեր քննչական գործողությունների մեջ ընդգրկված են մի շարք մասնագետներ, դրանց ավարտից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։