Մերկելը կժամանի Թուրքիա

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ,  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 24-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա և Ստամբուլում բանակցություններ կանցկացնի երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։

Այդ մասին հունվարի 17-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։

«(Հունվարի 23-ին) Դավոսի համաժողովին մասնակցելուց հետո կանցլերը կուղևորվի Ստամբուլ: Ուրբաթ օրն այնտեղ բանակցություններ կկայանան նախագահ Էրդողանի հետ»,-ասել է նա: Դրանց արդյունքների շուրջ պլանավորված է երկու ղեկավարների մամուլի ասուլիսը:

Մերկելը Գերմանա-թուրքական առևտրական պալատի հրավերով նաև հանդիպում կունենա գործարար շրջանների ներկայացուցիչների հետ: