ՆԱՏՕ-ն Իտալիայում բացել Է դաշինքի անօդաչու ավիահետախուզության առաջին համակարգը

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ՆԱՏՕ-ն Իտալիայի Սիգոնելլա ավիաբազայում բացել է դաշինքի անօդաչու օդային հետախուզության առաջին համակարգը (Alliance Ground Surveillance, AGS): Հունվարի 17-ին այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Սիցիլիա կղզում համակարգի բացման պաշտոնական արարողությանը։

«Մեք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ողջունենք (ԱՄՆ-ից) Երկրի մակերևույթի հսկման առաջին երկու անօդաչուների (RQ-4D “Phoenix”) ժամանումը,- հայտարարել է նա:- Համակարգը օպերացիոն պատրաստության վիճակում կլինի մի քանի ամիս անց, ևս երեք դրոն կժամանի մինչև տարեվերջ: Այն թույլ կտա հսկել դաշինքի ամբողջ տարածքը նաև դրա սահմաններից դուրս՝ Արկտիկայից մինչև Սահել, Ատլանտիկայից մինչև Արևելյան Եվրոպա», – հավելել է Ստոլտենբերգը։