Գեորգի Գախարիան հրաժարակա՞ն կտա

Sputnik-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, պատասխանելով իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ հարցին, լրագրողներին խորհուրդ է տվել չարագացնել իրադարձությունները։

«Դուք այնքան համառորեն եք հարցնում, միթե ցանկանում եք, որ ես ձեզ սփոյլերություն անեմ: Սպասեք եզրափակիչ սերիային»,- ասել է Գախարիան լրագրողներին:

Տարածված տեղեկատվության համաձայն, վարչապետի պաշտոնի թեկնածուների թվում դիտարկվում են կրթության եւ գիտության նախարար Միխայիլ Չխենկելին և խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն:

Վերջին ժամանակներս վրացական ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Գախարիայի հնարավոր հրաժարականը, որը վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2019 թվականի սեպտեմբերից:

Ընդդիմության շրջանում չեն բացառում, որ Գախարիայի աթոռը կարող է զբաղեցնել «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր և ներկայիս նախագահ Բիձինա Իվանիշվիլին, որն ավելի վաղ արդեն գլխավորել է կառավարությունը: