Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկն ասել է, որ ինքը հրաժարականի դիմում է գրել և այն հանձնել նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Վերխովնայա ռադայում ընդգրկելու իրավունքով:

«Ես եկել եմ այս պաշտոնին՝ իրականացնելու նախագահի ծրագրերը,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։- Նա ինձ համար անկեղծության և պարկեշտության օրինակ է։ Սակայն եթե մի կողմ թողնենք նախագահի հանդեպ մեր հարգանքի և վստահության ցանկացած կասկած, ես հրաժարականի դիմումս գրել և փոխանցել եմ նախագահին՝ Վերխովնայա ռադայում ընդգրկելու իրավունքով»։