Պետդուման հավանություն է տվել ՌԴ վարչապետի պաշտոնում Միշուստինի թեկնածությանը

ՌԴ պետդուման լիագումար նիստի ընթացքում հավանություն է տվել կառավարության ղեկավարի պաշտոնում Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությանը, որն առաջադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Մինչ այս, Միշուստինը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների հետ:

ՌԴ վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ կառավարությունում կտրուկ փոփոխություններ են լինելու` ինչպես կազմի, այնպես էլ կառուցվածքի առումով: Այս մասին հայտնել էր Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Կորնիենկոն:

«Այո, նրան հարց են տվել: Նա ասաց, որ կլինեն լուրջ, կտրուկ փոփոխություններ, բայց դեռևս ոչ մի ազգանուն նա չի նշել: Նա ասաց, որ կառավարության կառուցվածքը կփոխեն, նախարարներին կտրուկ կփոխեն, սակայն ազգանուններ դեռևս չի նշել»,- ասել է Կորնիենկոն:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: